▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանը՝ նույնասեռակա՞ն. hraparak.am

hraparak.am-ը, գրելով, որ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, թե «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը մտերիմ հարաբերություններ ունի նույնասեռական մարմնավաճառների հետ՝ նրանց կողմն է անցել և սկսել է պաշտպանել, նշում է, որ կայքի  թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանը տեղեկացրել է, որ այդ հայտարարությունները տարածում է «Մենք» երիտասարդական շարժման համանախագահ Սևան Աղաջանյանը։

«Սևանին օգնում էի կոմայգու տրանսվիստիտների և մարմնավաճառների դեմ պայքարում և այգին երեխաներին վերադարձնելու խնդրում: Սակայն, ավելի մոտիկից ճանաչելով Սևանին, հասկացա, որ այդ տղան ցանկանում է այգու խնդիրը պատճառ դարձնել զուտ ճանաչվելու և իր կարիերիստական ձգտումները բավարարելու համար, և նրանց նկարները տեղադրելով ֆեյսբուքում Սևանը անբարոյականության քարոզի պատճառ էր դառնում ինքնընսինքյան»,-ասել է Անի Զախարյանը։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее