Դիտեք նաև՝
Երևան է ժամանել վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին, ավ վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2 տարի առաջ: «Մոտ 5 տարի է` բնակվում եմ օվկիանոսի մյուս կողմում, բայց կապը մասնավորապես Երեւանի հետ միշտ եղել է»,-Բրավո.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին: Այս անգամ եկել է հարազատներին ուրախացնելու համար, իսկ այցի ժամկետը անորոշ է,այնուհետև մեկնելու է Թբիլիսի, հետո` Եվրոպա:
«Ամերիկյան քոլեջներից մեկում խորացված անգլերեն եմ սովորում, զուգահեռ հաճախում եմ ջազ-վոկալի, հարմոնիայի եւ սոլֆեջիոյի անգլերեն դասընթացների»,-պատմել է երգչուհին` նպատակ ունենալով երկրորդ մասնագիտություն ձեռք բերել, որը հաստատ կապ կունենա առաջին մասնագիտությանս հետ:
Նա ցավ է հայտնել, որ ԱՄՆ-ում, հեռուստացույց նայելու եւ հայաստանյան մշակութային կյանքին հետեւելու շատ ժամանակ չի ունենում: «Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները փորձում եմ գտնել համացանցում,-ասել է նա::
Նա նշել է, որ երբ ամուսնության տեսքով փոփոխություն լինի անձնական կյանքում, բոլորն էլ կիմանան: «Ընտանիք կազմելուն շատ լուրջ եմ վերաբերվում. այն պետք է լինի մեկ անգամ ու ընդմիշտ: Իմ կյանքում պատահած վերջին դեպքից հետո հասկացա, որ սխալ ընտրություն եմ կատարել: Կարծում եմ, որ երկրորդ ընտրությունս կլինի ճիշտ եւ ընդմիշտ»,-անկեղծացել է երգչուհին: