Սերիալային դերասանուհի Անի Երանյանը, ով մարտի 1-ին մեկնել էր Մոսկվա, որի հետ էլ կապված են նրա առաջիկա ծրագրերը, երկար չդիմացավ և մեկնումից 1 ամիս անց նա վերադարձավ հայրենիք : «Ապրիլի 1-ին մայրիկիս ծնունդն էր, սակայն այդ օրերին ես Մալդիվներում էի և չկարողացա գալ: Որոշեցի Մալդիվներից վերադառնալուց հետո գալ Երևան և ապրիլի 7-ին արդեն այստեղ էի, ինչն անակնկալ էր բոլորի համար. ոչ ոքի չէի զգուշացրել, որ գալու եմ: Ամեն մեկին յուրովի անակնկալ մատուցեցի,- ասել է Անին esyes.am-ի հետ զրույցում և պատմել օդանավակայանից հետո իր երթուղու մասին:
-Քանի որ Սարյան փողոցով էի բարձրանում, առաջինը մտա Դիանա Շատվերյանի մոտ ու նրան անակնկալի բերեցի, հետո գնացի նկարահանման հրապարակ: Երբ Ելենա Արշակյանն ասաց «ստոպ»՝պտտվեց ու տեսավ, որ ես կանգնած եմ, աչքերին չէր հավատում, սկսեց ձայնով լացել: Հետո գնացի տուն, մեր դուռը բաց էր. այդտեղ էլ մայրս ընկավ շոկի մեջ»:
Կայքը նաև գրում է, որ վերջին շրջանում Անիի սիրելիի` Մովսես Երեմյանի ֆեյսբուքյան էջում կարելի էր նկատել տխուր ստատուսներ: Դրանցից մեկում մասնավորապես գրված էր` «Բայց վերջին անգամ, երբ քեզ գրկեցի, ուզեցի ասեմ մի գնա»: Դերասանուհին անդրադարձել է նաև սիրելիին մատուցած անակնկալի մասին: «Գնացի Մոսոյենց բակ, ինքն այդ ժամանակ սպասում էր, որ պետք է սկայպով իրեն զանգեմ: Զանգեց, ջղայնացած հարցնում է` ու՞ր ես, ինչի՞ չես զանգում, ասացի` դե իջիր ներքև, կտեսնես: Ու էդպես, իրեն էլ անակնկալ մատուցեցի»,- ասել է Անին և հավելել, որ դժվար է, երբ սիրելիիդ կողքին չես, սակայն հարաբերությունները շատ լավ են:
Անդրադառնալով Մոսկվայի իր առօրյային՝ դերասանուհին նշել է, որ զբաղված է բիզնեսի հարցերով:
Անին կրկին Մոսկվա կմեկնի 2 օրից: