Շրջանառվող լուրերի համաձայն` ''Գեներալի աղջիկը'' հեռուստասերիալի գլխավոր դերակատար Անի Երանյանն ասել է, թե մտադիր չէ երկար ժամանակ նկարահանվել սերիալներում. ''Գեներալի աղջկանից'' հետո կսկսի ոչ միայն երգարվեստով, այլև բիզնեսով զբաղվել, քանի որ վաղուց է այդպիսի նպատակ ունեցել: Թե հատկապես որ բնագավառում կորոշի բիզնես-գործունեություն ծավալել, հստակ չէ:
Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, թե ասում են` միջոցառումներից մեկի ժամանակ նա դժգոհել է, թե մեր հասարակությունն արտասահմանյան երգիչներին ավելի է բարձրացնում, քան մեր կատարողներին, նաև դա է պատճառը, որ մինչ այժմ երգարվեստում այդքան էլ ակտիվ չի եղել ու չնայած այդ առումով բան չի փոխվել, բայց որոշել է ակտիվանալ: