bravo.am-ը գրում է. Անի Երանյանի հետ մեր նախորդ զրույցի առիթը նրա ծննդյան 24-րդ տարեդարձն էր, իսկ այս անգամ դերասանուհին պատմել է “Արմենիա” հեռուստաընկերության “Հուլ հաուս” սիթքոմում իր դերի եւ որպես երգչուհի, հաղորդավարուհի հանդես գալու պլանների մասին:
-Անի, ինչպե՞ս ես քեզ զգում Տաթեւի կերպարում:
-Մարմնավորում եմ համեստ, նուրբ, խելացի աղջկա, ում փոքր քայլերով փորձում ենք դարձնել ավելի աշխույժ ու ժպտերես: Ես, որպես դերասանուհի, միշտ համաձայնել եմ մարմնավորել այն կերպարները, որոնք ինձ համար հետաքրքիր են ու ասելիք ունեն. այս կերպարն էլ նորություն էր: Այն ինձ հնարավորություն է տալիս աշխատել նոր շնչով:
-“Ֆուլ հաուս”-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտին: Սպասե՞նք հետաքրքիր փոփոխությունների:
-Կարծում եմ` կլինեն հետաքրքրի լուծումներ ու նոր մտքեր:
-Տեղեկություններ կան, որ սիթքոմի անձնակազմով մեկնելու եք Միացյալ Նահանգներ: Ո՞րն է սպասվելիք այցի նպատակը:
-Մեծ ցանկություն ու նպատակ կա մեր շատ սիրելի ամերիկահայ հեռուստադիտողին հետաքրքիր, ծիծաղով լի երեկո պարգեւել եւ շփվել նրանց հետ: Հանդիպումը կլինի ներկայացման ձեւաչափով: Հանդիսատեսը կվայելի նաեւ Միհրան Ծառուկյանի կատարումները:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում