▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնար է ասել ոչ. տղայի ռոմանտիկ առաջարկը

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 2010թ. սեպտեմբերի 30-ին առաջին անգամ Ռեբեկա Սթրելնորի հետ ժամադրության գնալուց հետո ԱՄՆ-ի Մոնտանայի համալսարանի շրջանավարտ Ջեք Հայերն ինքն իրեն խոստացել է, որ մի օր անպայման կամուսնանա այդ աղջկա հետ։ Բացի այդ, նա որոշել է, որ ճանապարհորդելու է մեծ թվով երկրներում ու դրանցից ամեն մեկում նախապատրաստվելու է իր կյանքի գլխավոր քայլին։

Արդյունքում` նա որոշել է ամեն մի երկրում կատարել շոտլանդական The Proclaimers խմբի I’m Gonna Be ռոմանտիկ երգը, որը պատմում է իրարից հեռու գտնվող, սակայն միմյանց սիրող զույգի մասին։

4 տարվա ընթացքում տղան այցելել է 26 երկիր՝ Կամբոջա, Հնդկաստան, Իսրայել, Հունաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլն, այցելելուց հետո նա մոնտաժել է տեսագրությունները, ինչի վերջնական արդյունքը եղել է ամբողջական երգը։

Այնուհետև համալսարանի ավարտական երեկոյի ժամանակ երիտասարդը  ցուցադրել է ռոմանտիկ տեսագրությունը, ինչից հետո սիրեցյալին է պարզել ադամանդյա մատանի։

«Ես շատ արկածների միջով եմ անցել։ Ճամփորդել եմ փղի, ուղտի վրա նստած, եղել եմ ամենավտանգավոր ու զարմանալի վայրերում։ Սակայն կյանքիս լավագույն արկածը Ռեբեկային սիրելն է»,-ասել է երիտասարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее