▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձը ներխուժել է Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի տուն

Գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը դեպքի առթիվ հայտնել է հետեւյալը. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 297-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև, հաշվի առնելով տան տարածք մտած անձի՝ վնասվածքներ ստացած լինելու հանգամանքը՝ նաև  ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Ձերբակալված անձի վնասվածքների մասով նշանակվել է դատաբժշկական, իսկ օրգանիզմում թմրանյութի հնարավոր առկայության մասով՝ դատաքիմիական փորձաքննություններ։  Քրեական վարույթով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ բնակարանի տարածք մտնելու նպատակները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее