▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների սենյակում մերկ կին է «հայտնաբերվել»

Կարծես թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հասունացել է առաջին սկանդալը: Խոսքը վերաբերում է Անգլիայի հավաքականին: Բանն այն է, որ Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցներից մեկի պատշգամբում մերկ կին է հայտնվել. ի դեպ` հյուրանոցի համարներից մեկի այն պատշգամբում, որտեղ իջևանել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Ըստ ականատեսներից մեկի` աղջիկն անգամ չի ամաչել և ակնհայտ փորձել է ինչ-որ մեկի ուշադրությունն իր վրա սևեռել: Կնոջ ինքնությունը, ով եղել է մոտ 20 տարեկան, դեռևս պարզված չէ:

Նշենք, որ այս դեպքի հետ կապված` Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը, ասել է, որ իր թիմի խաղացողները զերծ են մնում որևէ շեղող հանգամանքից կամ սկանդալներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее