▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ իմ շուրթերը «բոտեքս» արված չեն. Լայանան` պլաստիկ վիրահատությունների դիմելու մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.Այսօր համացանցը ողողված է մի քանի հայ աստեղերի՝ «պլաստիկ վիրահատություններից առաջ և հետո» մակագրությամբ լուսանկարներով, որոնցում վերջիններս՝ որպես էսթետիկ վիրահատության զոհ են ներկայացվում: Այս շարքում հայտնվել էր նաև երգչուհի Լայանան, ով իր ֆեսբուքյան էջում շտապեց արձագանքել՝ տեղադրելով հետևյալ գրառումը. «Ես չեմ կարծում, որ վատ բան կա պլաստիկ վիրահատության մեջ, բայց առայժմ ես չեմ դիմել նման վիրահատության: Պարզապես մի նկարը պրոֆեսիոնալ նկարիչ է արել (1-ը), մյուսը` ես ինքս»:

Մեզ հետ զրույցում երգչուհին խոսելով հիշատակված հրապարակման մասին՝ նշեց. «Անկեղծ ասած, քանի որ մայրս հայ չէ, նա կիսով չափ հրեա է, կիսով չափ ուկրաինուհի, մայրական արյունով է եկել, որ իմ դիմագծերն էլ այնքան էլ հայկականին նման չեն, բայց պետք է ընգծեմ, որ ես ոչ մի պլաստիկ վիրահատության չեմ դիմել, անգամ իմ շուրթերը այսպես կոչված «բոտեքս» արված չեն, ինչը մեր օրերում շատ ակտուալ է: Չդիմելով ոչ մի պլաստիկ վիրահատության՝ վատ չեմ նայում նրանց, ովքեր դիմում են, դա իրեն ճաշակն ու խնդիրն է, գուցե մի օր էլ ես դիմեմ պլաստիկ վիրահատության, գուցե տարիներ անց դա լինի տարիքային անհրաժեշտություն նույնիսկ, բայց առայժմ ոչ մի նման միջոցի չեմ դիմել, ես բնական գեղեցիկ եմ»,-ասաց Լայանան՝ հավելելով, որ միշտ վախեցել է նման վիրահատություններից, քանի որ կարծում է մեկ անգամ դիմելով նման միջոցների՝ մարդկանց մոտ ազարտային ցանկություն է առաջանում անընդհատ արտաքինում շտկումներ կատարել:

«Շութերի արհեստական խոշորացումը, նման շատ միջոցներ կարիք ունեն անընդհատ թարմացենելու, ինչի ընթացքում ավելի է խորանում այդ մոլուցքը և  կարող ես չափն անցնել: Հենց չափի զգացողությունը մեր օրերում գուցե շատերը անցնում են, կարծում եմ դիմագծային շտկումները պետք է անել այնպես, որ արդեն գոյություն ունեցող գեղեցիկը չփչացնես, իսկ կարիքի դեպքում գեղեցիկ շտկումները նույնիսկ ճիշտ են»:

Իր խոսքերով՝ չենթարկելով ոչ մի պլաստիկ վիրահատական միջոցների և այսօր հայտնվելով այն աստղերի շարքը, ովքեր գուցե դիմել են նման միջոցների, երգչուհին չի վիրավորվում. «Ես չեմ նեղանում, որ ինձ ընդգրկել են այդ շարքում, միայն կցանկանայի, որ ընգրկողները ավելի տեղեկացված լինեին,կամ գոնե ճշտեին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее