▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է Քիմ Քարդաշյանի ոչ միայն այցը, այլև` նրա հայ լինելը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ, որը կնամեծար տղամարդ է և առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում կանացի գեղեցկության նկատմամբ, Քիմի մասին, զարմանալիորեն, անտարբեր-չեզոք պատասխան տվեց.
«Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին և չեմ ցանկանում որևէ կարծիք հայտնել։ Առանձնապես որևէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլև` նրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ ինքը հարգում է ուրիշների կարծիքը նրա մասին, բայց ունի իր կարծիքը։

ԱԺ ավանդապաշտ հայ տղամարդկանցից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ, ով իրեն ծնունդով ոչ թե գյումրեցի, այլ «լեննականցի» է համարում, ասաց, որ Քիմն այսօրվա դրությամբ աշխարհով մեկ փորձել է ճանաչում բերել ոչ միայն իրեն, այլև հայ ազգին։

Ըստ Մարգարյանի՝ Քիմն իրոք գեղեցիկ հայուհի է, և նրա արտաքինում իսկապես կան հայկական դիմագծեր։ Իսկ կընթրե՞ր նրա հետ, պատգամավորն ասաց, որ ինքը նախընտրում է ավելի շատ տղամարդկանց միջավայրում ընթրել, որ ավելի ազատ ասեն-խոսեն։ Նա համաձայն չէ, որ Քիմն ավելի մեծ գործ է արել Հայաստանի ճանաչման գործում, քան ՀՀ իշխանությունները, ու ճիշտ չի համարում նման համեմատությունը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее