▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անեկդոտ Տիգրան Մուկուչյանի մասին

Օրվա անեկդոտը` արձակագիր, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանից:

«ԿԸՀ հախագահ Տիգրան Մուկուչյանը տուն է գալիս՝ վերնաշապկի վրա օտար «պամադայի» հետք: Կինը զայրացած հարցնում է, թե դա ինչ հետք է: 
Մուկուչյանը պարզաբանում է.

- Հետքի առկայությունը դեռ ոչինչ չի նշանակում: Եթե իրավական հարթության մեջ նայենք, ապա դեռ պետք է ապացուցել, որ դա հենց «պամադայի» հետք է, եւ որովհետեւ գործընթացը իրավական է, ապա հատուկ քննություն է անհրաժեշտ: Հասարակության մեջ, իհարկե, կարող են տարբեր ու իրարամերժ եզրակացություններ լինել թե՛ կոնկրետ «պամադայի» ծագման, թե՛ կոնկրետ հետքի հայտնվելու հետ կապված, բայց պետք է նկատի ունենալ, որ մենք գործ ունենք իրավական վարույթի հետ եւ չենք կարող օդից որոշումներ կայացնել, որովհետեւ պիտի առաջնորդվենք բոլորի շահերը հավասարակշռելու սկզբունքով... Տվյալ դեպքում՝ իմ՝ իբրեւ օրենքի գերակայությամբ առաջնորդվող տղամարդու, եւ քո՝ մեղավորության պրեզումպցիայով ինձ հարց տվող կնոջ շահերի համադրությամբ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее