ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն այսօր` լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է պայքարը։.
«Մենք շարունակելու ենք պայքարը, Անդրիասը շարունակելու է հացադուլը, կպայքարենք նոր մեթոդներով»,- ասել է բանախոսը:
Լրագրողների դիտարկմանը`թե արդյոք հնարավո՞ր է, որ նախագահի թեկնածուի առողջական վիճակը դառնա անհաղթահարելի խոչընդոտ, Արմեն Գրիգորյանը չի բացառել` միաժամանակ հավելելով`
«Առողջական վիճակը նորմալ է, իր իսկ խոսքով` պայքարի ոգին բարձր է, բայց ոչինչ չեմ կարող ասել, 14-րդ օրից հետո մարդկանց օրգանիզմում սկսվում են տոքսիններ արտադրվել, որոնք հյուծում են հացադուլավորին։ Չեմ կարող ասել, թե որքան կտևի»: