«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրել էր, թե ապրիլի 26-ին ԱՄՆ-ում մեծ շուքով նշված օրենքով գող Արմեն Ղազարյանի` «Պզոյի» ծննդյան տարեդարձին, ի թիվս այլ աստղերի, իբր մասնակցել էին նաև Հայաստանից հրավիրված Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանն ու Անդրեն:
Asekose.am-ի աղբյուրները նշում են, որ Անդրեն Միացյալ Նահանգներ է մեկնել ապրիլի 28-ին`«Պզոյի» ծննդյան տարեդարձից երկու օր անց ու , բնականաբար, չէր կարող մասնակցել ապրիլի 26-ին տեղի ունեցած միջոցառմանը:
Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանն ԱՄՆ են մեկնել մայիսի 8-ին` մասնակցելու «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանն, իսկ Ավետ Բարսեղյանը այս ընթացքում Երևանից չի էլ բացակայել:
Հիշեցնենք, որ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էին դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն, ով ըստ newsbook.am-ի կլորիկ գումարի դիմաց համաձայնել էր դառնալ օրենքով գողի ծնունդի կոնֆերանսիեն` վարողն,
ու ներկայումս ԱՄՆ-ում սովորող և բնակվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով, ըստ «Իրավունք»-ի, ոչ միայն չի մերժել հայտնի հեղինակության հրավերը, այլև մի լավ ուրախացել ու լիաթոք քեֆ է արել: