▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեն ժինգյալով հաց է նվեր ստացել ու անկեղծացել է, որ սիրահարված է

esem.am-ը գրում է, որ  պարզվում է` Անդրեի կատարմամբ վերջերս հանդիսատեսին ներկայացրած «Սարի աղջիկ» երգը փոքրիկ նախապատմություն ունի, որն անմիջականորեն կապված է հենց բրյուսովցիների հետ:  ԵՊԼՀ-ի մագիստրատուրայի տեղեկատվության հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողների մասնակցությամբ ստեղծվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» նախաձեռնությունը, որին միացել էր նաև Անդրեն: Վերջինս ձայնագրել է երգի իր տարբերակը, որին հաջորդել է նաև տեսահոլովակը, ինչի պրեմիերան կլինի օրերս:

Բրյուսովցիների հետ այսօրվա հանդիպմանը Անդրեն ուրախությամբ նշել է, թե  հպարտանում է, որ աղջիկներն այդքան ակտիվ գործունեություն են ծավալում` ցավով ավելացնելով, որ  ադրբենջանցիները առիթը բաց չեն թողնում «Սարի աղջիկ» երգը որպես իրենց  ազգային երգ ներկայացնելու: «Այս համագործակցության նպատակը բոլորին ապացուցելն է, որ «Սարի աղջիկ»  երգը հայկական ժողովրդական երգ է»,- ընդգծել է Անդրեն: Անդրեն և բրյուսովցիները նաև միասին կատարել են «Սարի աղջիկը»:

ԵՊԼՀ-ի ակտիվիստներն էլ նշեցին, որ բուհի իրենց ավանդական զանգի փոխարեն որոշ ժամանակ կհնչի «Սարի աղջիկ» երգը Անդրեի կատարմամբ: 

Ուսանողների հետ հանդիպմանը երգիչն անկեղծորեն պատասխանել է ուսանողների բոլոր հարցերին` հայտարարելով նաև, որ սիրահարված է ու մի պահ լռությունից հետո զարմացել է իր անկեղծությունից:

Բրյուսովցիներն Անդրեին դատարկաձեռն չեն ընդունել. նրանք նվերներ էին պատրաստել երգչին` այդ թվում ` Ժինգյալով հաց: 

 

Նյութը  ու հանդիպման բոլոր լուսանկարները` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее