Շրջանառվող լուրերի համաձայն` երևանյան շենքերից մեկում որոշ հայտնի մարդիկ բնակարան են ձեռք բերել: Ըստ այդ լուրերի` կողք կողքի երկու բնակարան է գնել նաև երգիչ Անդրեն: esyes.am-ը լուրի իսկությունը փորձել է պարզել հենց երգչից. «Գնել էի, բայց այն արդեն իմը չէ»,-ասաց երգիչը: Իսկ այն հարցին, թե արդյոք վաճառել է այն, երգիչը պատասխանել է. «Չէ, չեմ վաճառել այն: Կներեք, բայց չեմ ուզում խոսել նման հարցերի շուրջ: Իմ առօրյան իմն է: Անդրեին ընդունեք և լսեք միայն որպես երգիչ, իսկ մնացածը, որն իմն է, չեմ սիրում կիսել հեռուստադիտողների հետ»:
Ժամանակին Անդրեն բնակարան էր վարձակալել Երևանում ապրելու համար, արդյոք ինքն այժմ բնակարան ունի՞ հարցին էլ երգիչը հետևյալ պատասխանը տվեց. «Ամբողջ Երևանն իմ բնակարանն է, ես ապրում եմ ամենուրեք»: