▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու մանդատը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:

Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը:Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թեւանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը եւ կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее