«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրասիական երիտասարդական խորհրդարանի» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի անունը վերջին շրջանում չի իջնում լրատվամիջոցներից: Պարզվում է՝ նրա դեմ բողոք է ներկայացվել ոչ միայն դաժան ծեծի եւ բռնաբարության փորձի համար, այլեւ ուրիշի սեփականությունն ապօրինի տնօրինելու: Մի քանի ամիս է՝ Շիրակի մարզի դատարանում դատ է ընթանում. Կարինե Ավդալյանը դիմել է դատարան վերջինիս «Առաջ Ռուսաստան-Հայաստան Ռուս-Հայկական բարեգործական հիմնադրամի» վտարման պահանջով:
Պարզվում է՝ հայցվորը Գյումրիի Իսահակյան 41 հասցեում գտնվող իր տարածքը դեռեւս 2012թ. վարձակալությամբ տվել է հիմնադրամին, եւ նրանք այժմ չեն ազատում այն: Դատավոր Արմեն Խաչատրյանն արդեն 6 ամիս է՝ դատ է անում, որի ընթացքում նաեւ հակընդդեմ հայց է ներկայացվել գործարքը վավեր ճանաչելու պահանջով: Մեզ պատմեցին, որ հիմնադրամի ներկայացուցիչը դատարանում բազմիցս հայտարարել է, թե իրենց թիկունքին ՌԴ նախագահ Պուտինն է կանգնած, եւ դատը պարտվելու դեպքում հօգուտ իրենց խառնվելու է ՌԴ դեսպանը: Վերջին դատական նիստն օգոստոսի 9-ին էր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում