«Ժողովուրդ»-ը գրում է. «Այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի, տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանն իր կայքում հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ Աժ նախագահի կողմից եւ ՀՀ ոստիկանապետի կողմից տրված պարգեւներից: Բայց ողջ խնդիրն այն է, որ սույն անձը ժամանակին ՀՀ ողջ իշխանական վերնախավի սիրված հյուրերից էր: Նա քիչ էր մնում Հայաստանում ոչնչից մեդիա-մագնատ դառնար:
Սակայն ամենաողբերգականն այն է, որ Ա. Նիկողոսյանին ոչ միայն Աժ նախագահը եւ ոստիկանապետն են մեդալներ տվել, այլեւ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝«Անդրանիկ Օզանյան» եւ «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգեւատրել: Մեկական մեդալ էլ մշակույթի նախարարից եւ Արարատի մարզպետից է նա ստացել: Ու հաշվի առնելով այն փաստը, որ Նիկողոսյանը ինքն է նախաձեռնել իր հարցազրույցը, ենթադրվում է, որ փորձում է ՌԴ իշխանությունների առջեւ արդարացնել իր գոյությունը՝ թերեւս հայտնի բռնաբարության պատմությունը «մաքրելու» եւ նոր ֆինանսավորում ստանալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում