▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձրեւի տակ պատվո պահակ կանգնած երեխաներին ուսուցիչը հորդորում էր դիմանալ. «ՉԻ»

«Տեւական ժամանակ է ՀԿ նախարարության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշակերտական պատվո հերթապահություն է իրականացվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ապրիլի 1-23-ը՝ ժամը 10-18-ը, աշակերտները հերթափոխով կանգնելու են հուշակոթողի մոտ: Ստեղծված եղանակային վատ պայմանների առկայության դեպքում եւս աշակերտները ստիպված են հերթապահել:
Երեկ տեղացած հորդ անձրեւի ժամանակ Երեւանի ավագ դպրոցներից մեկի սաները հուշահամալիրում հերթապահություն էին իրականացնում: Նրանց հրահանգված էր չլքել դիրքերը:

Սակայն որքան էլ աշակերտներին վեհ գաղափարներով էին տոգորել, այդուհանդերձ թրջվածները դժգոհ էին իրենց կարգավիճակից, եւ դա զգացվում էր նրանց դեմքերից: Աշակերտների դեմքերի դժգոհ արտահայտություններին ի պատասխան՝ ուսուցիչը նրանց հորդորում էր դիմանալ՝ բերելով իր օրինակը:

Այդ պարագայում ամենախղճալին աղջիկների վիճակն էր, որոնց ոտքերը ամբողջությամբ ջրի մեջ էին:

Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի առիթով գովերգել էր աշակերտների պատվո պահակ կանգնելու ցանկությունը եւ դա բնորոշել որպես հոգու պոռթկում: Սակայն հարկ է նշել, որ եղանակային նման պայմաններում հոգու պոռթկումն էլ կարող է մարել, եթե անգամ կողքիդ բոցավառվում է անմար կրակը: Իսկ ցուրտ, քամոտ ու անձրեւով եղանակին երեխաներին պատվո պահակ կարգելը պետք է մտահոգի այս նախաձեռնության հեղինակներին»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Չորրորդ Իշխանություն»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее