«Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստն ընթացել է բավական հետաքրքիր ձեւաչափով։ Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո մնացել է 10 րոպե եւ հեռացել։ Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել է ԳՄ բոլոր անդամների հետ եւ քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։ Որոշ տեղեկություններով՝ այս պահին հավանական թեկնածու է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը կարող է անցումային վարչապետ լինել։ Հայտնի չէ՝ կառավարությունից որ նախարարը կփոխվի, որը կշարունակի աշխատել։ Իսկ Տ. Սարգսյանը, որոշ տեղեկություններով, աշխատանքը կշարունակի կամ միջազգային կառույցներում, կամ՝ Մաքսային միությունում»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում