«Հրաշալի քառյակի» պլան «ա»-ն տապալվելուց հետո այսօր փորձ է արվում գործի դնել պլան «բ»-ն: Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետեւ չորսից առնվազն երկուսը դա չեն պահանջի, իսկ մյուսներն էլ միայնակ դժվար թե որեւէ արդյունք արձանագրեն:
Այսօր քառյակի ղեկավարների հանդիպման խնդիր է դրված, քանի որ «ներքեւների» մակարդակով, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլեւս չի հաջողվում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել։ Օրակարգ պիտի ձեւավորեն «գլխավորները», եւ եթե հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ոչիշխանական ուժերը կրկին նույն սեղանի շուրջը հարցեր քննարկելու հնարավորություն կունենան: Այդպիսի «հայտարար» կարող է լինել ՍԴ-ի որոշումը, որի շուրջ առաջիկայում եւս թեժացումներ են սպասվում»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում