▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնագիրդ տալիս ես, ամաչում էլ ես ասես՝ պետական պաշտոնյա ես, 2024թ. ա գալիս, հին անձնագրերով ենք

«Նախորդ անգամ խոսեցինք այն մասին, որ 2024-ի հունվարից պետք է քաղաքացիների համար հասանելի լինեն ID քարտերն ու բիոմետրիկ անձնագրերը: Ինչքան հասկանում եմ՝ խնդիրը հետևյալն է, որ այն չիպերը, որ նախկինում օգտագործվել են մեր ID-ների ու անձնագրերի համար, հիմա աշխարհում համարվում են հնացած, պետք է նորացնենք: Ինչքա՞ն ժամանակ հետո մեր քաղաքացիները կստանան անձնագիր ու ID քարտ»,- «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «ID-ների տրամադրման դադար չի եղել, խնդիրն այն է, որ համապատասխան էլեկտրոնային կրիչը, որն առկա է ID-ների վրա, ներկայումս, քանի որ համակարգը մաշված է ու նշված կրիչներն այլևս չեն արտադրվում, մենք չենք կարողանում տրամադրել ա՛յդ էլեկտրոնային կրիչով ID-ները, բայց ID-ները տրամադրվում են և ժամանակավոր լուծում է ընտրվել՝ մոբայլ ID-ի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ապահովումն իրականացնել, մինչև նոր համակարգի ներդրումը»,- ասաց Ղազարյանը: Թեմայի վերաբերյալ դիտարկում հնչեցրեց նաև ԱԺ նախագահը. «Շատ մեծ խնդիր է, էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը: Երբ անձնագրով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում, բացում, մի հատ նայում, հասկանում: Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես: 2024 թիվն է գալիս, իսկ մենք դեռ... առաջնային այս խնդրով պետք է զբաղվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее