▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափ «նուրբ ու միստիկ» պատմություն. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ և սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն՝ վաղուց: Այս վերջին եկեղեցու կառուցումը, ինչպես տեղեկացրին Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները, անչափ «նուրբ ու միստիկ» պատմություն ունի, դա Ծառուկյան ընտանիքի շնորհակալությունն է Աստծուն՝ ընտանիքի անդամներից մեկի առողջացման ու ուխտագնացության մասով: Ի դեպ, այդ օրը՝ հուլիսի 22-ին, Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրն է նաև»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее