Esem.am-ը գրում է.Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը երեկ դարձավ 25 տարեկան: Զրույցում դերասանուհին պատմեց, թե ինչու է որոշել երկու օր շուտ նշել տարեդարձը, ինչ նվերներ ու անակնկալներ է ստացել և ինչքան ուրախ է անցել օրը: Անահիտի խոսքով` ծննդյան տոնը՝ գործուղման մեկնելն էր, այդ օրը քաղաքից բացակայելը: «Իսկ առանց նրա ես չեմ պատկերացնում տարեդարձս… Որոշեցինք այն երկու օր շուտ նշել, թեև ասում են, որ նախապես պետք չէ նշել տարեդարձը»,- հայտնեց դերասանուհին: Վերջինիս ծննդյան խնջույքը կազմակերպվել է կարաոկե ակումբներից մեկում՝ ընտանիքի, մտերիմ ընկերների մասնակցությամբ: «Քանի որ ես շատ եմ սիրում երգել, դրա համար կարաոկե ակումբ գնացինք. երգեցինք, պարեցինք և ուրախացանք»,- նշեց Անահիտը:
Նրա խոսքով` կարաոկեում բալիկների կողմից անակնկալի է արժանացել: «Նրանք շնորհավորական տողեր էին գրել հայերեն, ռուսերեն և անգլերեն. նախ՝ դա ասացին ինձ համար, իսկ վերջում երգեցին Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգը»,- մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ նշեց Անահիտը:
կեսգիշերին նվիրելով 51 հատ ալ կարմիր վարդեր, որոնցից էլ Անահիտը շատ է ուրախացել: «Իսկ նվերը, հավանաբար, արտերկրից կբերի. թեև կարծում եմ, այնպիսի նվեր չկա, որ ինձ նվիրած չլինի. իմ ամբողջ կյանք է նվեր դարձրել»,- անկեղծ խոստովանեց Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին:
Իսկ արդեն բուն ծննդյան օրը դերասանուհու համար անակնկալ էր պատրաստել «Խոպանի տեսություն» սիթքոմի անձնակազմը: «Առավոտյան 9-ից նկարահանման էի. այնտեղ ինձ տորթով դիմավորեցին, շնորհավորեցին, ու միասին ևս նշեցինք տոնս: Ի դեպ, տորթը հատուկ ինձ համար թխել էր մեր սիթքոմում ռուս աղջկա դերակատարը` Քսենյան»,-մանրամասնեց դերասանուհին:
Սակայն սրանով ևս Անահիտի անակնկալները չեն ավարտվել, նա ծննդյան օրն առիթ է ունեցել թատրոնում խաղալու «Անուշ» ներկայացումը, որի ավարտին դարձյալ շնորհավորանքներ ու ծաղիկներ է ստացել:
Նյութն ամբեղջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում