Նրանք ամուսնացած են 30 տարուց ավելի: Նրանց առավոտը սկսվում է «Սուրճ կխմե՞ս» հարցով, և Ռիտա Սարգսյանը, ստանալով դրական պատասխան, շտապում է խոհանոց՝ նախագահ ամուսնու համար սուրճ պատրաստելու:
«Ամուսնությունները կնքվում են երկնքում»,-համոզված է տիկին Ռիտան,- Ճակատագրին էլ եմ հավատում:
Տիկին Ռիտան, այն ժամանակ դեռ օրիորդ Ռիտան մասնացում էր երաժշտական դպրոցի իր սանի ծննդյան տոնին: Այնտեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նա միանգամից հավանեց այս պայծառ, լուսավոր աղջկան: Հենց այդ օրը Սերժ Սարգսյանը նրան ուղեկցեց մինչև տուն:
Այն ժամանակ հանդիպել աղջկա հետ, ընդունված կարգ չէր: Եվ քանի որ նրա սիրելիի ընտանիքում հայրիշխանական կարգեր էին, Սերժ Սարգսյանը դիմեց վճռական քայլի:
Նա որոշեց իրենց համատեղ ծանոթ երեխային ամեն անգամ տանել երաժշտական դպրոց: Եվ այսպես, այս զույգը սկսեց ընկերություն անել: Նա հոգատար էր և սիրալի: Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է:
«Մեր առաջին հանդիպմանը ես միանգամից 25 մեխակ ստացա, այն դեպքում, որ մինչև այդ երեք մեխակից ավել չէի ստացել: Դա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,-պատմում է Ռիտա Սարգսյանը:
Մանրամասները և բոլոր լուսանկարները կարող եք դիտել այստեղ