▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուն կորցրած կինն իր 4 երեխաներին չի կարողանում պահել. ընտանիքն օգնության կարիք ունի

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում բնակվող 32-ամյա Վարդուհի Մարտիրոսյանը արդեն 4 տարի է, ինչ իր 4 զավակներին միայնակ է խնամում, շատ մեծ դժվարությամբ, քանի որ տարեցտարի երեխաները մեծանում են, հոգսերը՝ ավելանում և շատ հաճախ Վարդուհին միայնակ չի կարողանում լուծել նույնիսկ այդ անթիվ խնդիրներից կարևորագույնն ու անհրաժեշտը։ Ամուսնու կենդանության օրոք ամեն ինչ այլ էր, ամուսինը հոգատար հայր էր, աշխատասեր և ընտանիքին նվիրված։ Ցավոք, 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունը խլեց Վարդուհու երիտասարդ ամուսնու կյանքը: Այդ օրվանից ի վեր Վարդուհին, 4 անչափահաս երեխաները և ամուսնու մայրը մի կերպ գոյատևում են նպաստից ստացված գումարի և փոքրիկ հողամասից հավաքած բանջարեղենի շնորհիվ: Սահմանամերձ հեռավոր գյուղում բնակվող Վարդուհու 4 դպրոցական երեխաները` 3 ապագա զինվորներ՝ 13, 11, 7 տարեկան տղաները և 9-ամյա դուստրը շատ ժամանակ կիսաքաղց են մնում և անհրաժեշտ իրերից զուրկ: Նրանք, ինչպես բոլոր երեխաները՝ երազանքներ ունեն, որոնք մինչ օրս իրականություն չեն դարձել։ Տղաների երազանքն է՝ սեփական հեծանիվ ունենալը։ Ցավոք, երիտասարդ մայրիկը միայնակ մի կերպ հոգում է միայն օրվա հացի խնդիրը, շատ հաճախ ՝ դա էլ չի կարողանում ինքնուրույն լուծել։ Սահմանամերձ բնակավայրում բազմանդամ ընտանիք պահելը միայնակ և երիտասարդ մոր համար, իրոք, դարձել է շատ դժվար և անհնարին։ Այսօր առանց օգնության Վարդուհին չի պատկերացնում իր հետագա կյանքը, թե ինչպես միայնակ կարող է պահել 4 երեխաներին։ Մոտենում է սեպտեմբերը՝ նոր ուսումնական տարին և երիտասարդ մայրիկի խնդիրները նորից ավելանում են։ Առանց բարի մարդկանց օգնության հնարավոր չէ բալիկների համար գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ, հագուստ և կոշիկ գնել և դպրոց ուղարկել։ Սննդի խնդիրը, ինչպես միշտ այս ընտանիքի համար առաջնային է, 4 երեխաները չպետք է քաղցած մնան։ Առջևում ձմեռ է, ընտանիքն ունի նաև տունը ջեռուցելու խնդիր։ Վառելափայտ գնելը ևս կարևորագույն խնդիրներից մեկն է։
Երազանքները, նպատակները, ցանկություններն այս ընտանիքի բոլոր անդամների համար գրեթե նույնն են` ունենալ սնունդ` օրերով քաղցած չմնալու համար, դպրոցական հագուստ և կոշիկներ, գրենական պիտույքներ և ունենալ մշտական եկամուտի աղբյուր, որը հնարավորություն կտա սեփականը ստեղծելու և դրանով թեթևացնելու ընտանիքի հոգսերը։ Ինչպես մեր նախորդ ընտանիքների համար՝ որոշեցինք այս ընտանիքի համար ևս ձեռք բերել խոզեր և հավեր։
Միայնակ մոր բազմանդամ ընտանիքի երազանքները իրականություն կդառնան, երբ կրկին միավորենք մեր ուժերը և հերթական օգնությունը կազմակերպենք 4 անչափահաս երեխաների համար: Ստեղծենք նրանց համար եկամտի մշտական աղբյուր և տեսնենք ժպտացող աչքեր ու գոհունակ դեմքեր: Իհարկե, չմոռանալով սննդի, հագուստի, այլ անհրաժեշտ պարագաների մասին:

Ընտանիքին օգնել ցանկացողները գրեն Հույս հային ֆեյսբուքյան էջին

Image may contain: 5 people, people standing and child

No automatic alt text available.

Image may contain: 5 people, people standing, shoes and outdoor

Image may contain: 4 people, people sitting

Image may contain: 5 people, people standing, shoes and night

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее