▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուսնացած չեմ, երեխա չունեմ, սիրտս ազատ է». երգչուհի Սիլվի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սիլվանա Արշակյանի` Սիլվիի տեսահոլովակները հայկական եթերում վերջին անգամ ցուցադրվել են հինգ տարի առաջ: Թե դրանից հետո ինչ փոփոխություններ են եղել նրա ստեղծագործական և անձնական կյանքում, երգչուհին պատմել է BRAVO.am-ին: Նա պատմել է, որ սեփական բիզնես ունի, խանութների ցանցի սեփականատեր  է և թեպետ աշխատանքի բերումով հաճախ է ճամփորդում, լինում Ռուսաստանում և Եվրոպայում, սակայն  բնակվում է Երեւանում:

«Ինձ շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ համարում. չեմ մասնակցում շոուբիզնեսյան եռուզեռին եւ ցանկություն էլ չունեմ մրցակցել»,- ասել է Սիլվին` հավելելով, որ դա չի նշանակում, թե ինքը դադարել է ստեղծագործել: Նույնիսկ նոր տեսահոլովակ է նկարահանել` “Temptation” երգի հիման վրա, իսկ հայ հեռուստադիտողին իր տեսահոլովակները չեն հասնում, որովհետև ինքը չի համաձայնում վճարել, որպեսզի դրանք ցուցադրվեն հեռուստաընկերություններով:  Սիլվին սերիալներում նկարահանվելու առաջարկներ է ստացել, որոնք մերժել է. դրանցով հետաքրքրված չէ:

«Երկրպագուներիցս` կրկին բեմ վերադառնալու հորդորներով շատ նամակներ եմ ստանում: Կարծում եմ` ժամանակները կփոխվեն… Չի բացառվում, որ մի օր կրկին  համերգներով հանդես կգամ»,- նշել է Սիլվին: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա Սիլվին տեղեկացրել է, որ ամուսնացած չէ, երեխա չունի, իսկ սիրտն էլ ազատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее