▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս ինձանից մեծ է 28 տարով, բայց եթե սեր կա, տարիքը դեր չի խաղում. panorama.am

Life.panorama.am-ը գրում է, որ դերասանուհի Արմինե Պողոսյանը թեև մի փոքր ուշ, բայց ամբողջությամբ, առանց պատառիկների բացահայտել է իր կյանքի երջանկությունը: Կայքի հետ զրույցում նա կիսվել է ոչ միայն  տոնական անցուդարձի, երազանքների ու նպատակների, այցելած սիրո ու տարիքային տարբերության մասին…

-Ինչպե՞ս անցկացրեցիք ամանորը:

-Շատ լավ: Անցկացրել եմ ամուսնուս և ծնողներիս հետ:

-Արդեն ամուսնացե՞լ եք: Ես գիտեի՝ ամռանը պետք է կայանա ձեր հարսանիքը:

-Դուք ճիշտ գիտեք, դեռևս մեր հարաբերությունները չենք օրինականացրել: Իսկապես, հարսանիքը կլինի ամռան սկզբին:

տածե՞լ եք ինչպես կազմակերպել… Ավանդական հարսանիք կլինի, թե՞…

-Դեռ չենք որոշել, բայց, կարծում եմ, համեստ, գեղեցիկ, ինչու ոչ՝ ավանդական հարսանիք կլինի: Շքեղություն չեմ սիրում…

-Արմինե, ինչո՞վ է զբաղվում ձեր ամուսինը:

-Գործարար է:

-Ձեր միջև տարիքային բավական տարբերություն կա, արդյոք դա չի խանգարում, որ միմյանց ճիշտ հասկանաք:

-Այո, ամուսինս ինձանից մեծ է 28 տարով: Գիտեք, եթե սեր և հարգանք կա, տարիքը ոչ մի դեր չի խաղում: Այն տղամարդը, ով գիտի կնոջը սիրել և գնահատել, տարիքային տարբերությունը չեզոքացնում է: Ամեն դեպքում, ես դեռ այդ տարբերությունը չեմ զգացել:

-Իսկ ընտանիքում ձեր ընտրությանը դեմ չեղա՞ն:

-Ո՛չ: Ընտանիքս՝ հարգելով իմ ընտրությունը, և գիտակցելով, որ ես փոքր չեմ՝ չընդդիմացավ… Եվ ես ճիշտ ընտրություն կատարեցի. ունեմ հրաշք, կատարյալ ամուսին…

ա որտե՞ղ է բնակվում:

-Եվ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում…

 

Լուսանկարներն ու հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее