▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը մահացած կնոջ գերեզմանի մոտ անցկացրել է 20 տարի

Ռոկի Աբալսամոն կորցրեց կնոջը՝ Խուլիտային 1993 թ-ին, երբ նա 55 տարեկան էր: Խուլիտան մահացավ սրտի վիրահատության հետևանքով առաջացած բարդությունից: Ամուսինը, չհաշտվելով սիրելիի մահվան փաստի հետ, տեղափոխվեց կնոջ գերեզմանի մոտ և այնտեղ մնաց մինչև կյանքի վերջ՝ 20 տարի, գրում է dailymail-ը:

   Կնոջը նվիրված ամուսինն ասել է, թե կնոջ գերեզմանի մոտ նստելով՝ նա իրեն ավելի լավ է զգացել: Ռոկի Աբալսամոն անցած տարի հիվանդացավ և մահացավ 2014 թ-ի հունվարի 22-ին: Նա կհուղարկավորվի իր կնոջ կողքին: 

Զույգը հանդիպել է դեռևս դեռահաս տարիքում Բուենոս Այրեսում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее