▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ է, մանկապարտեզ չէ, մի փոքր արհեստավարժ եղեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվրատեսիլ 2017-ը համընկավ ընտրությունների հետ և ժամանակ չկար գրառում անելու: Հիմա, երբ կրքերն արդեն հանդարտվել են, կարծում եմ ասելիքս շատ ավելի լսելի կլինի: Նախ և առաջ, հարգելի կազմակերպիչներ, սա ԵՐԳԻ մրցույթ է, ԵՐԳԻ, ոչ թե կատարողի: Ի սկզբանե աբսուրդ է անցկացնել նախընտրական փուլ և ընտրել երգիչ, այլ ոչ թե երգ: Զարմանալի է, որ այս տարիների ընթացքում դուք դա չեք հասկացել: Թեպետ երևի հասկացել եք, ուղղակի մեկը տենց բան ա առաջարկել, չեք կարողացել մերժել...

Երկրորդ՝ ոչ պակաս կարևոր բանն այն է, որ բավական է մեզ ու Ձեզ տրամադրեք պատվավոր 2-րդ, 3-րդ, 8-րդ տեղի համար: Այդ մրցույթում չկա նման բան, կա հաղթող և մնացածը, սա Ավարայրի ճակատամարտը չէ, որ բարոյական հաղթանակ տանենք: Ասեք, խոսեք սրա մասին, մի կոտրեք մեր երգիչ-երգչուհիներին, երկրպագուներին. բավական է: Եվս մեկ ծիծաղելի բան, եթերով Ադրբեջանը չներկայացնելը, հեգնելը, լավ եք էլի.. ամոթ է, մանկապարտեզ չէ, մի փոքր արհեստավարժ եղեք: Ի՞նչ ա լինում, որ ասում եք Ադրբեջանի կատարողը, ով է, ինչ երգ է երգում և որ համարի տակ է: 

Եվ վերջինը, մի քանի տարի առաջ մեր կառավարությունը մեկ միլիոնից ավել դոլար տվեց մի տխմար հայկական բրենդի մշակմանը, որը ոչ աշխատեց, ոչ բանի պետք եկավ: Գեթ մեկ արտասահմանում բնակվող մարդ դրա շնորհիվ չիմացավ, ուր է Հայաստանը և չայցելեց մեր երկիր: Հակառակը, ամեն տարի մենք հնարավորություն ունենք հարյուր միլիոնավոր բանակ ունեցող 47 երկրների հանրային հեռուստաալիքներով երկու անգամ 3-4 րոպե «պատմել» Հայաստանի մասին, «ներկայացնել» Հայաստանը: Օգտագործեք այդ շանսը, գումար հայթհայթեք դրա համար, բավական է ձախողեք ամեն ինչ և բոլոր ուղղություններով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее