▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը զվարճացրել է ողջ աշխարհին

Ռուսական politonline.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատելով Ռուսաստանին`  կրկին տհաճ և զվարճալի դրության մեջ է հայտնվել ողջ աշխարհի առջև: Պետդեպարտամենտի խոսնակ Ջենիֆեր Փսակին չի կարողացել նույնիսկ բացատրել իր ներկայացրած պահանջների բնույթն ու գաղափարական ուղղությունը:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեները: «Մենք չենք ճանաչում անօրինական հանրաքվեն, որը նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցավ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ հատվածներում: Այն, ըստ Ուկրաինայի օրենսդրության, անօրինական է և ուղղված է երկրի հետագա պառակտմանն ու անկարգություններին: Դրա մեթոդաբանությունը ևս խիստ կասկածներ է առաջացնում, լուրեր կան քվեարկության ժամանակ «կարուսելների», նախապես լրացված քվեաթերթիկների մասին, ինչպես նաև այն մասին, որ բացակա մարդկանց փոխարեն քվեարկել են, քվեարկել են նաև երեխաներ և նույնիսկ քվեարկել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

 Լրագրողները հարցրել են նրան, թե ինչ նշանակում «կարուսելը»:

 «Դուք գիտե՞ք, ըստ էության ես հիմա պարզապես կարդում եմ, և այդքան էլ լավ ծանոթ չեմ այս տերմինին: Բայց ես կճշտեմ փորձագետներից, թե ինչ է նշանակում բառը»,- շիկնելով պատասխանել է Փսակին:

Լրագրողներից մեկի մեկնաբանությունը, թե «երեխաները հավանաբար կարուսել են նստել և քվեարկել», բուռն ծիծաղ է առաջացրել դահլիճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее