Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իմ մրցանակների շարքը օրեր առաջ համալրվեց ևս մեկով: «Ուշացել եմ» երգս Լոս Անջելեսի «Armenian Pulse» ռադիոկայանում հանդիսատեսի ակտիվ քվեարկության շնորհիվ ճանաչվեց «Լավագույն սիրո մասին երգ», ինչի համար էլ ես ստացա այս մրցանակը:
Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին` մշտապես կողքիս լինելու, յուրաքանչյուր վայրում ինձ ջերմ ընդունելու և ոգևորելու համար: Սիրում եմ Ձեզ: