Երեկ տեղեկացրել էինք Լոս Անջելեսի «Գլենդել Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ընթանում էր Հիմնադրամի Գալա Ընթրիքը:
thetruthmustbetold.com կայքը նոր մանրամասներ է ներկայացրել միջադեպից` նշելով, որ ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը սուտ ցուցմուքն է տվել լրագրող Արա Մանուկյանի դեմ, ինչի արդյունքում Գլենդեյլի ոստիկանությունը փորձել է ձերբակակել Մանուկյանին, ով նաև հայտնի իրավապաշտպան է:
Նշվում է, որ Ռոբերտ Ավետիսյանը ԼՂՀ նախագահի անվտանգության աշխատակազմին հայտնել է, թե Արա Մանուկյանը իրեն սպառնացել է:Ապա լրագրողին մոտեցել են մի քանի հոգի ու խնդրել են հեռանալ, քանի որ «նա խնդիրներ է ստեղծում»:
Հյուրանոց ժամանած ոստիկանները Արա Մանուկյանին նույնպես խնդրել են հեռանալ, եթե չի ցանկանում, որպեսզի նրան տանեն ազատազրկման վայր:
Նշելով, որ ինքը սպառնալիք չի հնչեցրել, Արա Մանուկյանը thetruthmustbetold.com-ում գրում է, որ այս միջադեպը պատահական չի համարում և կապում է իր նախաձեռնության հետ, որով նա կոչ է անում պայքարել «Հայաստան» համահայկական հիմնադրամում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ՝ բոյկոտելով այն: