ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ես լիովին աջակցում եմ դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի կողմից»,-ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ ասված է նախագահի նամակում:
Նրա` այդ պաշտոնում նշանակվելու հիմքում, ըստ նախագահի, այն է, որ ԱՄՆ-ն միանշանակ ցանկանում է աջակցել կողմերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Օբաման նշել է, որ կարևորում է առաջիկա ամիսներին Հայաստանի հետ երկխոսությունը և բանակցությունների արդյունքում հնարավոր լուծումներ գտնելը:
«Արդեն ժամանակն է` նոր ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-ասված է ԱՄՆ նախագահի նամակում։