▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Հռիփսիմե Հակոբյանին

Դիտեք նաև՝

Asekose.am-ի տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն օրերս երկու անգամ չի տրամադրել մուտքի արտոնագիր երգչուհի Հռիփսիմե Հակոբյանին: Լուրի իսկությունը պարզելու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ, սակայն վերջինս տվյալ թեմայի վերաբերյալ հրաժարվեց մեկնաբանություն տալ` հավելելով, որ այս շրջանում, առհասարակ, հրաժարվում է հարզացրույցներից.

«Չեմ ցանկանում հարցազրույցներ տալ, որովհետև վերջին ժամանակահատվածում կայքերը, չգիտեմ թե ինչու, նույնիսկ հրապարակածդ տարրական լուսանկարն այլ վերնագրով տեղադրում են իրենց կայքերում և ամբողջովին այլ ձևով ներկայացնում լուսանկարի պատմությունը: Դա հունից հանում է ինձ, ինչպես նաև այլ արտիստների, այսինքն` սա միայն իմ կարծիքը չէ: Չեմ ցանկանում որևէ կայքի հարցազրույց տալ և որևէ հարցի պատասխանել, համենայն դեպս, այս շրջանում»:

Հավելենք նաև, որ այս պահին Հռիփսիմե Հակոբյանի ամուսինը` Մարտին Մկրտչյանը, գտնվում է ԱՄՆ-ում:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее