«Ամիսներով պետական պաշտոնները թափուր պահելը Հայաստանում սկսում է ավանդույթի վերածվել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ Վահե Հակոբյանը հրաժարական ներկայացրեց, թափուր է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնը: Ավելին՝ իշխանությունների կուլիսներում առկա զրույցների արդյունքում կարելի է կարծել, որ ոչ ոք չի ցանկանում այդ պաշտոնում նշանակվել:
Սակայն ստեղծված իրավիճակն ունի շատ պարզ բացատրություն, ինքը՝ պաշտոնը, մի ամբողջ կոմիտեի ղեկավարի պաշտոն է, ըստ այդմ, նշանակվողը պետք է համապատասխան «վերաբերմունք» դրսևորի: Սակայն այդ կառույցի ֆինանսական շրջանառությունը, հետևաբար նաև՝ ապագայում ակնկալվող եկամուտներն այդքան չարժեն, ինչի արդյունքում պաշտոնը մնում է թափուր: Նկատենք, որ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը բոլոր տեսակի ռեկորդները գերազանցել և գերազանցում է: Երկու ամսից կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանը նոր ԱԱԽՔ չունի»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում