Ամերիկահայ երգիչ, Andrenaline մրցույթի/ Երգիչ Անդրեի հեղինակային հաղորդումն է, որ հեռարձակվում է ԱՄՆ-ում/ հաղթող Հայբերդ Սարյանն օրերս այցելել էր Օրրան:
Հայբերդը Հայաստանում եղել էր 1991-ին՝ չորս տարեկան հասակում, երբ մեկ ամսով եկել էին Իրանից, այդ ժամանակ էլ մկրտվել էր Էջմիածնում:
Իսկ արդեն 1996 թվականին Իրանից ընտանիքով տեղափոխվել են Ավստրիա, Զալցբուրգ, իսկ մեկ տարի անց էլ մեկնել են Գլենդել:
Հայբերդը ԱՄՆ-ում զբաղվում է երաժշտությամբ, սպորտով, իսկ ֆիզիոթերապիայի դիպլոմ ստանալուց հետո՝ աշխատում է հիվանդանոցում:
Հայբերդին՝ Օրրան այցելության ընթացքում, ուղեկցում էին նրա քույրը՝ Սիսիանն ու վաղեմի ընկերը՝ Գոռը:
Հայբերդ Սարյանը այս տարի իր մասնակցությունն է բերելու Լոս Անջելեսում , հոկտեմբերի 1-ին կայանալիք, «Օրրանի» ամենամյա բարեգործական ճաշկերույթին:
«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։
Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։
Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։
Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց ։