«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գնորդը՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, ՀԷԿ-ի սեփականատեր դառնալուց հետո հասցրել է գրավադրել այն: «Որոտանի» նոր սեփականատերն այդ քայլին գնացել է, որպեսզի կարողանա վճարել ՀԷԿ-ի գնի առաջին կեսը՝ 90 մլն դոլարը (իսկ մյուս կեսը, պայմանագրի համաձայն, ընկերությունը վճարելու է հաջորդ տարի):
«ՉԻ» տեղեկություններով, հայաստանյան բանկերից ոչ մեկը պատրաստ չի եղել գրավի դիմաց միանգամից 90 մլն դոլար վճարել, ուստի որոշվել է ՀԷԿ-ը գրավադրել երեք բանկերում՝ «HSBC բանկ Հայաստան», «Ամերիաբան» եւ «Կոնվերս բանկ»՝ 30-ական միլիոն դոլարի դիմաց:
«ՉԻ»-ին հայտնի է դարձել, որ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» Որոտանի ՀԷԿ-ը գրավադրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնություն ստանալուց հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում