▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենամեծ դժվարությունը հեռավորությունն է, որը փորձում էինք հաղթահարել արտակարգ դրության պատճառով. Արփի Մայիլյան

Արփի Մայիլյանը նորություն ունի, շուտով հաղորդավարուհուն հնարավոր կլինի կրկին դիտել և լսել Ռադիո Ջան USA-ի եթերում, որը տևական ժամանակ դադարեցրել էր իր գործունեությունը՝ կորոնավիրուսի պատճառով

«Ուղիղ 2 տարի եթերում լինելով՝ ստիպված էինք  դադար տալ՝ ելնելով արտակարգ դրության պայմաններից, սակայն սեպտեմբերին՝  նոր եթերաշրջանում,  կրկին կհանդիպենք մեր ամերկահայ ռադիոլսողի հետ»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արփի Մայիլյանը:

/filemanager/uploads/arpi_harut.jpg

 

Հաղորդավարուհու գործունեությանը հետևող մարդիկ տեղյակ են, որ նա  նաև արդեն 2 տարի է, ինչ Սուրեն Առուստամյանի հետ վարում է «Հիմա ուր» ճամփորդական հաղորդումը, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով՝ հաղորդման ձևաչափը փոխվել է.

«Շատ ուրախ եմ, որ արդեն 2 տարի է գոյություն ունի իմ և Սուրեն Առուստամյանի հեղինակային հաղորդումը՝ «Հիմա ուր»-ը։ Սա ճամփորդական հաղորդում է, որը միշտ եղել է իմ երազանքների նախագիծը։  Ճամփորդելով տարբեր երկրներում՝ մենք պահպանում ենք հաղորդման եզակիությունը, որի սցենարը ևս ինձ է վստահված. Ոչ միայն ներկայացնում ենք տարբեր մշակույթներ, պատմություններ և խոհանոցներ, այլև՝ հարցազրույց ունենում տվյալ երկրում իր գործունեությունը ծավալող հայի հետ, բացահայտում նրա հաջողության գրավականը։  Հստակ ներկայացնում ենք  նաև մեր ճամփորդության ծախսերը՝ ավիատոմսի արժեքից մինչև  հյուրանոցի կեցությունը և այլն։ Քանի որ դեռ արտակարգ դրության պայմաններում ենք, մեր հովանավորների հետ փոխհամաձայնության արդյունքում որոշել ենք նաև հաղորդման շրջանակներում բացահայտել Հայաստանը՝ իր դեռ չբացահայտված տեսարժան վայրերով։ Սա դեռևս հենց այն նախագիծն է, որն իր թե՛ ժանրով, թե՛ տեսակով ինձ ամենահոգեհարազատն է»։

Չնայած հեռուստատեսային զբաղվածությանը՝  լեզվաբան Արփի Մայիլյանը նաև մասնագիտական գործունեություն է ծավալում: Հաղորդավարուհին չցանկացավ մանրամասներ նշել նոր աշխատանքի վերաբերյալ, միայն ասաց, որ աշխատում է պետական կառույցում և այն անմիջական կապ ունի իր մասնագիտության հետ:

Հետևելով Արփի Մայիլյանի Instagram-յան էջին` նկատեցինք, որ հաղորդավարուհին նաև անձնական փոփոխություններ ունի. Արփին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր սիրելիի հետ:

«Իմ և սիրելիիս առաջին հանդիպումը շատ պատահական է եղել՝ «Հիմա ուր» հաղորդման նկարահանման շրջանակներում, երբ ես գնացել էի ԱՄԷ։ 2018-ի գարնանը Հարութը Դուբայում մի մասշտաբային միջոցառման գեղարվեստական ղեկավարն էր, որի մասին էլ եղավ հարցազրույցը։ Այդ հարցազրույցից ուղիղ 2 տարի հետո միայն սկսեցինք շփվել:
Իհարկե, ամենամեծ դժվարությունը հեռավորությունն է, որը փորձում էինք հաղթահարել արտակարգ դրության պատճառով։ Հիմա վերջապես 7 ամիս անց միասին ենք, իսկ մնացած բոլոր նորությունների, մասնավորապես՝  հարաբերությունները պաշտոնական դարձնելու մասին իմ հետևորդներին ինստագրամում կներկայացնեմ, երբ ամեն ինչ հստակ լինի»:

Հեղինակ՝ Լ.Հ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее