▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենակարևորը` չեմ դժգոհում ոչնչից». Անի Քոչարյան

Esem.am –ը գրել է, որ թեև դեռ 90-ականներից դերասանուհի Անի Քոչարյանը խաղում էր թատրոնում, նա հայտնի դարձավ հանրությանը «Հարևաններ» սերիալով:

Իր առաջին դերը Անին խաղացել է 1995 թվականին կոմեդիայի թատրոնում «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ` մասսայական տեսարանում, որից երկու տարի հետո դերասանուհին նույն այդ ներկայացման մեջ մարմնավորել է գլխավոր հերոսուհուն` Նազիկին: Դերասանուհին մինչ օրս խաղում է թատրոնում, որը դերասանուհու համար ավելի հոգեհարազատ է. «Շատ եմ սիրում բեմը. դա ուրիշ հաճույք է: Ինձ համար ավելի հոգեհարազատ է թատրոնը, բայց այնպես չէ, որ չեմ սիրում հեռուստատեսությունը: Դա լրիվ այլ է, ուրիշ է ասելիքը»:

Հեռուստատեսություն

Իրեն հայտնի չհամարող դերասանուհին, ով երկար տարիներ աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հեռուստատեսային կարիերայի սկիզբը համարում է «Հարևաններ» հեռուստասերիալը: «Շատ եմ ցավում, որ այսօր դերասաններին ճանաչում են սերիալների միջոցով: Նախքան սերիալները,  նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում (իհարկե փոքրիկ դերակատարմամբ), գովազդային հոլովակներում, բայց հայտնի դարձա եղավ «Հարևաններ» սերիալից հետո»,- ասել է Անին, ով կարևորում է և´ հեռուստատեսությունը, և´ թատրոնը:

Հաջողություններ

Անին իրեն հաջողակ է համար և նշում, որ կյանքում իրեն ամեն բան հեշտ է տրվում: «Այն ինչ Աստված ինձ տվել է, ես կարողացել եմ գնահատել, նույնիսկ շատ փոքր բաները: Ամենակարևորը` չեմ դժգոհում ոչնչից»,- նշել է դերասանուհին, ով կյանքում իր ամենամեծ ձեռքբերումը ընտանիքն է համարում: 

Ընտանիք

Անին ապրում է ամուսնու` Մառլենի և երկու երեխաների հետ. «Աղջիկս 26 տարեկան է, տղաս` 10: Ամուսինս իմ մասնագիտության հետ կապ չունի: Նա ֆուտբոլիստ է եղել, ապա բիզնեսով զբաղվել»,-ասել է Անին, ով ընտանիքում իրեն կայացած կին է համարում: 

Լուրեր, բամբասանքներ

Անին նշում է, որ իր մասին լուրեր ու բամբասանքներ շատ է լսում, սակայն  իր համար ամենազավեշտալին պլաստիկ վիրահատության դիմելու մասին տարածված լուրերն են: «Վերջերս չեմ հիշում, թե որ ամսագրից էր, բայց հարցազրույցի ժամանակ ասացին, որ լսել ենք, որ բազմիցս պլաստիկ վիրահատությունների եք դիմել (ծիծաղում է.-հեղ.): Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ պլաստիկ վիրահատությունների առհասարակ չեմ դիմել: Շատերին կարող է տարօրինակ թվալ, ու գուցե ինձ նախնադարյան կին համարեն, բայց ես երբեք նույնիսկ կոսմետոլոգի չեմ դիմել. կարծում եմ` դրա կարիքը առայժմ չունեմ»,- ասել է  դերասանուհին: 

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее