«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, թերևս, կարելի է համարել ամենահարուստ նախարարներից մեկը: Բանն այն է, որ հայտարարագրել է երկու բնակարան, ավտոկանգառ, ավելի քան 8 մլն դրամի բաժնետոմսեր, ինչպես նաև՝ երկու հողամաս.գրում է «Ժողովուրդ»-ը:
Բայց ամենաուշագրավը նրա ֆինանսական միջոցներն են. 2011թ. նա ունեցել է 30 մլն դրամ, 6 հազար 450 եվրո և 705 հազար 920 դոլար, իսկ ահա 2012թ. այդ ունեցվածքն ավելացել է՝ դառնալով 54 մլն դրամ, 8200 եվրո և 750 հազար դոլար:
Փաստորեն Արամ Հարությունյանը որ իր պաշտոնավարման ժամանակ աղետալի վիճակում է հասցրել ՀՀ ընդերքը, ջրազրկել այն, մյուս կողմից`ուղղակի հարստություն է դիզում»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում