▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել. Հռիփսիմե Խուրշուդյան

Blognews.am-ը գրում է. Չեն սխալվում տղամարդիկ, երբ կանանց թույլ սեռ են կոչում, որովհետև անգամ ֆիզիկապես ամենակոփված և ուժեղ կինն ունի թուլություններ, որոնց շնորհիվ նա չի դադարում մնալ նուրբ, խոցելի, զգացմունքային: Կանացի արցունքների,  երջանկության ու երազանքների մասին: Կայքը զրուցել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ: 

 

- Հռիփսիմե, սկսենք ամենացավոտից. ի՞նչը կարող է վիրավորել Ձեզ։
 
- Ամենաշատը վիրավորվում եմ, երբ  հասկանում եմ, որ ինձ ստում են: Դա ինձ հունից հանում է ու միաժամանակ նաև կոտրում: Չեմ հասկանում ստախոսներին:
 
- Սովորաբար կանայք սթրեսից ավելի շուտ են ձերբազատվում միայն այն պատճառով, որ, ի տարբերություն տղամարդկանց, կարող են մի լավ արտասվել ու թեթևանալ: Կանացի արցունքներ հաճա՞խ են լինում Ձեր կյանքում: 
 
- Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել: Երբ նոր էի սկսում իմ մարզական կարիերան, բոլորովին այլ բնավորություն ունեի, ավելի փխրուն էի, շուտ տպավորվող: Բայց տարիների հետ սպորտը կոփեց ինձ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Կանացի արցունքները… լինում են, իհարկե, բայց ամեն կերպ փորձում եմ չհասցնել դրան, եթե խոսքը թուլանալու ու հուսահատվելու մասին է:


 
Մրցելույթծանրաձողմոտեցման մեկնարկի ազդանշանԻ՞նչ եք զգում այդ պահին
 
- Ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, աչքիս առաջ իմ ժողովուրդն է լինում, մի պահ մտովի պատկերացնում եմ հեռուստաէկրանների առջև նստած իմ հաղթանակին սպասող հազարավոր հայրենակիցներիս: Միակ բանը, որ մտածում եմ այդ պահին, ինձ վստահող ու հավատացող մարդկանց սպասումներն արդարացնելն է:
 
- Ապրիլյան ծանր օրերին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճած Ձեր և Նազիկ Ավդալյանի հերթական  ոսկե մեդալները առանձնահատուկ էին: Ոգևորությունն ու բարձր մարտական ոգին, որ դուք պարգևեցիք մեր զինվորներին, անգնահատելի է:  Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրերին:
 
- Ամենապատասխանատու մրցելույթս երևի ողջ կյանքիս ընթացքում: Մայրանալուց հետո ես խոստացել էի անպայման վերադառնալ մեծ սպորտ ու նորից մեդալներ նվաճել: Խոսք էի տվել ինքս ինձ, որ հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ տղայիս: Արդեն վերջին մոտեցումս էր, ու գիտեի, որ վերջ, սա էլ, ու ես չեմպիոն եմ դառնում: Շատ էի հուզվել, զգացմունքներս միախառնվել էին, ու տղայիս դեմքն էր անընդհատ աչքիս առաջ: Սակայն ինքներդ էլ գիտեք՝ ինչպիսին եղավ այս տարվա ապրիլը մեր ազգի համար: Եվ երբ բարեհաջող ավարտեցի մրցելույթս, նույն պահին որոշեցի հաղթանակս նվիրել առաջնագծում գտնվող մեր տղաներին:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее