▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաբարձրահասակ հարսնացուն. 2 մետր հասակ ունեցող աղջիկը պատրաստվում է ամուսնանալ

Բրազիլիայի ամենաբարձրահասակ աղջիկը դարձել է նաև աշխարհի ամենաբարձրահասակ հարսնացուն: Չնայած հասակների միջև եղած հսկայական տարբերությանը՝ զույգը պատրաստվում է ամուսնանալ:  

Էլիզանի դա Կրուզ Սիլվան տառապում է գիգանտիզմով, որն առաջացել է հիպոֆիզի ուռուցքի պատճառով:  Այսօր 18-ամյա աղջկա հասակը 203 , իսկ փեսացուի՝ Ֆրանսինալդո դա Սիլվա Կարվալիոյինը՝ ընդամենը 162 սմ է:   

Զույգն արդեն պատրաստվում է հարսանիքին:  Չնայած երիտասարդ տարիքին՝ Էլիզանին ձգտում է զավակ ունենալ, քանի որ գիգանտիզմի հետևանքով կարող է անպտուղ մնալ:  

«Ես միշտ ցանկացել եմ բարձրահասակ ընկերուհի ունենալ: Իսկ երբ տեսա Էլիզանիին, հասկացա, որ նա իմ իդեալն է»,- ասել է սիրահարված երիտասարդը: Թեև նրա սերն առաջին հայացքից էր, բայց Էլիզանին երկար ժամանակ անտարբեր է եղել  նրա նկատմամբ: Սակայն ժամանակի ընթացքում Ֆրանսինալդոյին հաջողվել է նվաճել աղջկա սիրտը և նա խոնարհվել է՝ տղային համբուրելու համար:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее