Ամերիկյան Billboard ամսագրի կազմած վարկանիշային աղյուսակի համաձայն՝ 24-ամյա քանթրի ոճի կատարող Թեյլոր Սվիֆթն անցած տարի աշխատել է 39.7 մլն դոլար՝ դառնալով ամենաբարձր վարձատրվող երաժիշտը:
Պարբերականը նշում է, որ նրա հիմնական եկամուտն ապահովել են համաշխարհային շրջագայությունը և նրա 4-րդ՝ Red ալբոմի: Սվիֆթն առաջին անգամ չէ, որ դառնում է ամսագրի վարկանիշի առաջատար. նա ամենաբարձր վարձատրվող երաժիշտ էր ճանաչվել նաև 2012-ին:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ևս մեկ քանթրի ոճի կատարող՝ Քեննի Չեսնին, ով մեկ տարում աշխատել է 32.9 մլն դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, ով մեկ տարում աշխատել է 31.5 մլն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող երաժիշտը Թեյլոր Սվիֆթն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet