▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչին պետք չէ հայավարի վերաբերվել. Հայկոն` Կոնչիտայի ուսերին հայկական դրոշ գցելու մասին

Tert.am-ը գրում է. «Ամեն ինչին պետք չէ հայավարի վերաբերվել. լուրջ չեմ վերաբերում հայկական դրոշը Կոնչիտայի ուսերին գցելու վերաբերյալ քննադատություններին»,-ասաց երգիչ, «Եվրատեսիլ 2007»-ի երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Հայկոն՝ անդրադառնալով «Genealogy» խմբի անդամների կողմից «Եվրատեսիլ 2014-ի» հաղթող Կոնչիտայի ուսերին հայկական դրոշը գցելուն ուղղված քննադատություններին։

«Մերոնք գնացել են այլ երկիր, որտեղ կա այլ մշակույթ, մարդիկ այլ կերպ են ապրում, և կարծում եմ, որ ամեն ինչին պետք չէ, այսպես ասած, հայավարի վերաբերվել»,-ասաց նա և նշեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։

«Մեր ազգի խորհրդանիշը մեր սրտում է, դրա մեջ հանցագործություն չեմ տեսնում ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա և նշեց, որ ամեն երկիր իր ձևն ունի։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее