ilur.am-ը գրում է, որ այսօր դատախազության մոտ տեղի ունեցած ավանդական ակցիայի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ պատրաստվում է հանդես գալ 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված և դեռ 2003թ.-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությամբ:
«Այսօր ԱԺ-ում քառօրյայից առաջ, օրակարգի ձեւավորման ավանդական նիստ է կայանալու, որին իրավունք ունեն մասնակցել նաև խմբակցությունների ղեկավարները: Այսօր ես գնալու եմ այդ նիստին եւ պահանջելու եմ, որ ԱԺ նախագահողը առաջիկա քառօրյայում անմիջապես այդ հարցը, որն արդեն 9 տարի է՝ մնացել է «անտեր», վերջապես դնի քննարկման: Կոնգրես խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այդ կոնվենցիան վերջապես վավերացվի»,-հայտարարել է Զուրաբյանը:
Մանրամասները՝ ilur.am-ի տեսանյութում.