Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել դերասանուհի Նաիրա Մովսիսյանի պսակադրության արարողությունը: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու համար, թե ինչպես է անցել պսակադրության արարողությունն ու դրան հաջորդող խնջույքը, և արդյո՞ք ամեն բան անցավ այնպես, ինչպես, որ ծրագրված էր .
«Ոչ, ամեն բան չանցավ այնպես, ինչպես նախատեսել էինք, քանի որ ամեն բան մեր նախատեսածից շատ ավելի լավ անցավ: Շատերը պատմում են, որ շատ են հուզվել ու արտասվել, այդ թվում նաև ամուսինս: Նա ինձանից շատ էր հուզվել, որքան էլ, որ զարմանալի է` ես ընդհանրապես հուզված չէի: Շատերին հուզել են մեր սիրո խոստովանությունները` ես անակնկալ երգ էի պատրաստել. այն նույն երգը, որի երաժշտությունը օդանավակայանում ամուսինս էր ինձ անակնկալ մատուցել: Այնուհետև առաջին և նախավերջին անգամ ասացի, որ սիրում եմ, քանի որ ես չեմ սիրում շռայլել այդ խոսքերը: Մեր մուտքն էր գրավել բոլորին, որից հետո հնչեցին մի քանի երաժշտություններ, և մենք խաղացինք պարի տեսքով: Այնքան ուրախ էր ամեն բան, որ ռեստորանը արդեն փակվում էր, իսկ մենք հրաժեշտ չէինք տալիս մեր գեղեցիկ օրվան ու շարունակում էինք ուրախանալ»:
Շարունակելով խոսել հարսանեկան արարողության մասին, փորձեցինք ճշտել` արդյո՞ք այն կազմակերպելու գործում Նաիրան և իր ամուսինը ներդրում ունեցել են, Նաիրան ասաց, որ բացարձակ կապ չեն ունեցել հարսանիքի կազմակերպչական աշխատանքների հետ.
«Շատ շնորհակալ եմ Նոռա Գրիգորյանի գլխավորած «Sevent heaven» կազմակերպությանը, որովհետև նրանք ինձ շատ օգնեցին և իմ օրը տոն դարձրին: Մենք ոչնչից տեղյակ չենք եղել»:
Այն հարցին, արդյո՞ք հարսի պար պարել է դերասանուհին, և ինչպես են պատրաստվում անցկացնել մեղրամիսը, Նաիրան ասաց.
«Այո եղել է ` Սայաթ Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգի ներքո եմ պարել պարս: Մի փոքր այլ գործիքավորմամբ, որի ձայներիզն ինձ նվիրել էր իմ ընկեր Տիգրանը: Շատ սիրուն էր արված գործիքավորումը: Սակայն պարի բեմադրություն չի եղել, քանի որ ես իմպրովիզի սիրահար եմ: Իսկ ինչ վերաբերում է մեղրամսին, մենք որոշել էինք գնալ Ղարաբաղ, սակայն եղանակի, ոչ այնքան լավը լինելու, կմնանք մեր տանն ու կվայելենք մեր երջանիկ օրերը», Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքն ավարտեց դերասանուհին:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան