▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ ժամանակ ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, բայց ես նրա «ախրանիկը չեմ». Հայկ Սարգսյան

 

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում իր հասցեին ուղղված հրապարակումներին՝ նշելով, որ դրանք «սուտ և անհիմն» են:

Իսկ ինչ վերաբերում է դատարան դիմելու դեպքին, Հայկ Սարգսյանն ասաց.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որ դիմել եմ դատարան, որովհետև ես ինձ դնելով մեր քաղաքացիների տեղը, կարող եմ նույնպես հավատալ, որ այն պատգամավորը, ում ես ընտրել եմ, իրավունք չունի նման շռայլ նվեր ստանալու և մտնելու կոռուպցիոն սխեմաների մեջ: Դատի եմ տվել, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ սա զրպարտություն է և որևէ կապ չունի իմ հետ»,- նկատեց Հայկ Սարգսյանը՝ օրինակ բերելով կայքերից մեկի կողմից հրապարակված թանկարժեք մեքենայի վերաբերյալ իրեն վերագրվող տեղեկատվությունը:

Մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս անդրադարձավ ևս մեկ հոդվածի, որտեղ տվյալ լրատվամիջոցն իրեն անվանել էր «Նիկոլ Փաշինյանի ախրանիկ».

«Հեղափոխության ամբողջ ընթացքում, այո, ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին և մինչև հեղափոխությունն եմ ես եղել նրա կողքին, եղել եմ նաև 2017 թվականի ամբողջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև 2017-ի Երևանի ավագանու ընտրությունների: Ամբողջ ժամանակ ես եղել եմ նրա կողքին, բայց դա չի նշանակում, որ ես եղել եմ նրա «ախրանիկը»,- հայտարարեց նա:

Իսկ անդրադառնալով իր մասնակցությամբ ակումբներում նկարահանված տեսանյութերին՝ Հայկ Սարգսյանն ասաց.

«Լինում են դեպքեր, երբ ես իմ ընկերների հետ գնում եմ ակումբ, հաճախ այնտեղ հանդիպում եմ բազմաթիվ լրագրողների կամ քաղաքական գործիչների: Դա իմ անձնական կյանքն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее