«Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին գունավոր թղթեր և մոմամատիտներ փոխանցելն արգելվել է: Այն անձինք, ովքեր որոշում են կայացրել թույլ չտալ ստեղծագործող մարդուն՝ լինի երաժիշտ, նկարիչ ստեղծագործել, դա առնվազն ապօրինություն է, իրավական ակտերի, օրենքի չիմացություն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Շարունակելով պաշտպանի խոսքը՝ երգահան Ռուբեն Հախվերդյանը նկատեց.
-Մենք ապրում ենք անարդար պետության մեջ և սա մի փոքր դետալ է: Սա քավոր-սանիկային պետություն է, որտեղ նույնիսկ ամուսնությունները կատարվում են հաշվենկատորեն: Ամբողջ երկիրը վերածվել է քրեակատարողական հինարկի: