Այսօր Փարիզում մեկնարկած Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով անակնկալ պարտություն կրեց Չինաստանի ներկայացուցիչ Լիրեն Դինից: Արոնյանը 45 քայլ հետո ընդունեց պարտությունը:
Ավարտվել են նաև առաջին տուրի Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Մաքսիմ Վաշի-Լագրավ (Ֆրանսիա) - Լոուրեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) պարտիաները: Երկու մրցավեճերն էլ խաղաղ ելք ունեցան:
Քիչ անց կարող է գրանցվել նաև երկրերդ անանկնկալը. աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը շատ մոտ է պարտությանը անգլիացի Մայքլ Ադամսի հետ պարտիայում, իսկ Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստ Վլադիմիր Կրամնիկն ամենայն հավանականությամբ առավելության կհասնի իր հայրենակից Նիկիտա Վիտյուգովի նկատմամբ:
Աղբյուրը` sportarmenia.com